Տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համար
ОБЩЕСТВОԳերմանիայում տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և կրակել ինքն իրեն՝ վախենալով պատժվել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստման վկայականի համար։ Այս մասին գրում է Der Tagesspiegel-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Նշվում է, որ Բեռլինից հարավ գտնվող Քյոնիգս Վուստերհաուզեն քաղաքում զոհերի տանը մահից առաջ թողնված գրություն են հայտնաբերել։ Նամակում տղամարդը խոստովանել է, որ կնոջ համար Covid-ի անձնագիր է գնել, սակայն գործատուն իմացել է այդ մասին։
Գերմանացին, վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր երեք երեխաներին՝ չորս, ութ և տասը տարեկան, ինչպես նաև կնոջը, որից հետո ինքնասպան է եղել։ Ոստիկանները տանը ատրճանակ են հայտնաբերել:
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



