Տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և ինքն իրեն` վախենալով պատժվել կեղծ պատվաստման վկայականի համար
SOCIETYԳերմանիայում տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և կրակել ինքն իրեն՝ վախենալով պատժվել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստման վկայականի համար։ Այս մասին գրում է Der Tagesspiegel-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:
Նշվում է, որ Բեռլինից հարավ գտնվող Քյոնիգս Վուստերհաուզեն քաղաքում զոհերի տանը մահից առաջ թողնված գրություն են հայտնաբերել։ Նամակում տղամարդը խոստովանել է, որ կնոջ համար Covid-ի անձնագիր է գնել, սակայն գործատուն իմացել է այդ մասին։
Գերմանացին, վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր երեք երեխաներին՝ չորս, ութ և տասը տարեկան, ինչպես նաև կնոջը, որից հետո ինքնասպան է եղել։ Ոստիկանները տանը ատրճանակ են հայտնաբերել:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



