Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
ОБЩЕСТВОՏավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը, գրում է Shamshyancom-ը:
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



