Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
SOCIETYՏավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը, գրում է Shamshyancom-ը:
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ progr...
4
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
5
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship



