Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի. կա 27 անհետ կորած
МЕЖДУНАРОДНОЕԻնդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել է:
Նշվում է, որ Արևելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել էին 14 զոհի և 56 տուժածի մասին:
Սեմերուն ամենաբարձր գագաթն է Ճավա կղզում և 130 ակտիվ հրաբուխներից մեկն Ինդոնեզիայի տարածքում:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



