Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 15-ի. կա 27 անհետ կորած
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման հետևանքով զոհվածների թիվը հասել Է 15-ի: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որը դեկտեմբերի 6-ին հրապարակվել է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գերատեսչության տվյալներով՝ 27 մարդ անհայտ կորել է:
Նշվում է, որ Արևելյան Ճավայի նահանգում որոնողական-փրկարարական գործողությունը շարունակվում է: Ավելի վաղ Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի է ունեցել Սեմերու հրաբխի ժայթքում: Արտակարգ ծառայությունները հայտնել էին 14 զոհի և 56 տուժածի մասին:
Սեմերուն ամենաբարձր գագաթն է Ճավա կղզում և 130 ակտիվ հրաբուխներից մեկն Ինդոնեզիայի տարածքում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



