5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ОБЩЕСТВО5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) առափնյա մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, դեկտեմբերի 3-ին Երեւանի ժամանակով 04:28-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Տանաբե քաղաքից (Վակայամայի պրեֆեկտուրա) 111 կիլոմետր դեպի հարավ:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «շատ ուժեղ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 5,2, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



