5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ5,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) առափնյա մասում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, դեկտեմբերի 3-ին Երեւանի ժամանակով 04:28-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Տանաբե քաղաքից (Վակայամայի պրեֆեկտուրա) 111 կիլոմետր դեպի հարավ:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «շատ ուժեղ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 5,2, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



