SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
ЭКОНОМИКА
SME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ և Կովկասի 200 բանկերի՝ ՓՄՁ-ների համար նախատեսված վարկատեսակների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Յունիբանկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույներից մեկը:
«Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար: Բիզնեսի համար օպտիմալ վարկատեսակների մշակումը մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Մենք հասկանում ենք, թե բիզնեսի աճի և զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն ունեն ժամանակին արված ֆինանսական ներդրումները, ուստի անընդհատ բարձրացնում ենք սպասարկման չափանիշները, կիրառում ենք նորամուծություններ և ձգտում ենք առաջարկել վարկավորման առավել շահավետ և պարզ պայմաններ», - ասում է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկի վարկային ծրագրերը թույլ են տալիս ձեռներեցներին ընտրել իրենց գործունեության ոլորտի, բիզնեսի ծավալի և կարիքների համար ամենաարդյունավետ տարբերակը: Բիզնես վարկերի կարելի է ստանալ սկսած 6% տարեկան տոկոսադրույքից: Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 5 մլն դրամի անգրավ վարկեր և բիզնես քարտեր ֆինանսական խնդիրների արագ լուծման համար։
Յունիբանկը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ վարկային ծրագրերի շրջանակներում ավելի մատչելի միջոցներ ներգրավելու համար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին
Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։





















































1
Пашинян превращает Армению в антироссийский плацдарм: «Паст»
2
Армения перед выбором: что потеряет страна, выйдя из ЕАЭС?
3
На Камчатке после землетрясения впервые за 300 лет проснулись 7 вулканов
4
Алиев получил всё, что хотел
5
Бразильский суд предписал поместить экс-президента Болсонару под домашний арест