SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում
ECONOMICSSME Banking Club-ը հրապարակել է ԱՊՀ և Կովկասի 200 բանկերի՝ ՓՄՁ-ների համար նախատեսված վարկատեսակների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց Յունիբանկը ճանաչվել է տարածաշրջանում լավագույներից մեկը:
«Մենք շնորհակալ ենք SME Banking Club-ին բարձր գնահատականի համար: Բիզնեսի համար օպտիմալ վարկատեսակների մշակումը մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկն է: Մենք հասկանում ենք, թե բիզնեսի աճի և զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն ունեն ժամանակին արված ֆինանսական ներդրումները, ուստի անընդհատ բարձրացնում ենք սպասարկման չափանիշները, կիրառում ենք նորամուծություններ և ձգտում ենք առաջարկել վարկավորման առավել շահավետ և պարզ պայմաններ», - ասում է Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
Յունիբանկի վարկային ծրագրերը թույլ են տալիս ձեռներեցներին ընտրել իրենց գործունեության ոլորտի, բիզնեսի ծավալի և կարիքների համար ամենաարդյունավետ տարբերակը: Բիզնես վարկերի կարելի է ստանալ սկսած 6% տարեկան տոկոսադրույքից: Յունիբանկն առաջարկում է նաև մինչև 5 մլն դրամի անգրավ վարկեր և բիզնես քարտեր ֆինանսական խնդիրների արագ լուծման համար։
Յունիբանկը նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ՝ վարկային ծրագրերի շրջանակներում ավելի մատչելի միջոցներ ներգրավելու համար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին
Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



