Ամերիկյան դպրոցում հրաձգության հետևանքով երեք աշակերտ է մահացել
ОБЩЕСТВОԱռնվազն երեք աշակերտ է զոհվել ամերիկյան Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մենք հաստատում ենք, որ երեք մարդ է զոհվել։ Նրանք բոլորը, ենթադրաբար, աշակերտներ են եղել»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ կրակոցներից վիրավորվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ։ Կրակոցները բացել է 15-ամյա մի աշակերտ, որին բերման են ենթարկել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը կիսաավտոմատ ատրճանակից արձակել է 15-ից 20 կրակոց։ Բերման ենթարկելիս իրավապահներն առգրավել են զենքը։ Միջադեպը հետաքննվում է, տեղում աշխատում է մոտ 100 իրավապահ։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



