Ամերիկյան դպրոցում հրաձգության հետևանքով երեք աշակերտ է մահացել
SOCIETYԱռնվազն երեք աշակերտ է զոհվել ամերիկյան Օքսֆորդ քաղաքի (Միչիգան նահանգ) դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մենք հաստատում ենք, որ երեք մարդ է զոհվել։ Նրանք բոլորը, ենթադրաբար, աշակերտներ են եղել»,- ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ կրակոցներից վիրավորվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ մեկ ուսուցիչ։ Կրակոցները բացել է 15-ամյա մի աշակերտ, որին բերման են ենթարկել:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալվածը կիսաավտոմատ ատրճանակից արձակել է 15-ից 20 կրակոց։ Բերման ենթարկելիս իրավապահներն առգրավել են զենքը։ Միջադեպը հետաքննվում է, տեղում աշխատում է մոտ 100 իրավապահ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



