Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը»․ Մեսսի
СПОРТՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է փարիզյան ակումբի կազմում դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով արժանացել է «Ոսկե գնդակին»։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
«Կարծում եմ, որ ես լավ տարի եմ անցկացրել «Բարսելոնայում», թեև մենք չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը։ Մենք մինչև վերջ պայքարեցինք առաջնությունում հաղթանակի համար, նվաճեցինք Իսպանիայի գավաթը։
Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը» որպես ՊՍԺ-ի խաղացող։ Սա յուրահատուկ իրադարձություն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



