Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը»․ Մեսսի
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է փարիզյան ակումբի կազմում դառնալ առաջին ֆուտբոլիստը, ով արժանացել է «Ոսկե գնդակին»։
Արգենտինացու համար սա յոթերորդ «Ոսկե գնդակն» է կարիերայում․ մինչ այդ նա լավագույնն էր ճանաչվել 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին։
«Կարծում եմ, որ ես լավ տարի եմ անցկացրել «Բարսելոնայում», թեև մենք չկարողացանք հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը։ Մենք մինչև վերջ պայքարեցինք առաջնությունում հաղթանակի համար, նվաճեցինք Իսպանիայի գավաթը։
Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը» որպես ՊՍԺ-ի խաղացող։ Սա յուրահատուկ իրադարձություն է»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



