Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը տասնյակ հանքափորների և փրկարարների մահվան պատճառ է դարձել։
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ զոհվածների բարեկամներին և մտերիմներին փոխանցել անկեղծ ցավակցություններ ու աջակցության խոսքեր, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին»:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



