Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
POLITICSՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Կեմերովոյի շրջանի «Լիստվյաժնայա» հանքավայրում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին, որը տասնյակ հանքափորների և փրկարարների մահվան պատճառ է դարձել։
Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ զոհվածների բարեկամներին և մտերիմներին փոխանցել անկեղծ ցավակցություններ ու աջակցության խոսքեր, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



