Արման Թաթոյանի մաստերկլասը ԱՄՆ-ում
БЛОГՔաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հետևում եմ Արման Թաթոյանի ամերիկյան այցին: Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից: Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ:
ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում:
Ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ: Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ:
Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը կարծես Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:
Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել»:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



