Կայացել է Պուտին-Փաշինյան հետախոսազրույց. քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները. Կրեմլ
ПОЛИТИКАՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին շաբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



