Կայացել է Պուտին-Փաշինյան հետախոսազրույց. քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները. Կրեմլ
POLITICSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին շաբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



