«Միջանցքի» թեման բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան
ПОЛИТИКАԹուրքիան նոր պայմաններ է առաջադրում, որոնց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է, ինչը չի կարող քննարկման առարկա դառնալ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին։
Միրզոյանը պատասխանել է հարցին, արդյոք Հայաստանը պատրա՞ստ է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանը և Թուրքիան կապող միջանցքի առկայությունը։
Միրզոյանի խոսքով` Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների`չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
«Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,–ասել է Միրզոյանը։
Նշենք, որ արտգործնախարարը հարցազրույցը տվել է նոյեմբերի 11-ին փարիզյան աշխատանքային այցի շրջանակում։Հարցազրույցը հրապարակվել է այսօր։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
5
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»



