Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով. Sputnik Արմենիա
ОБЩЕСТВОԿապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ճակատեն գյուղից դեպի Կապան տանող ճանապահին, գյուղից շուրջ 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Հարցին, թե արդյո՞ք կառուցվողը մաքսակետ է, Բաղդասարյանը պատասխանեց.
«Դե, մենք էլ ենք այդպես մտածում, բայց վերջնական չեմ կարող ասել: Փաստ է, որ ճանապարհի վրա աշխատանքներ անում են, ծառեր էին կտրտում, ավտո կար կանգնած»,- ասաց մեր զրուցակիցը:
Խաչատուր Բաղդասարյանը նաև պարզաբանեց, որ եթե Ադրբեջանը փակի նաև այս ճանապարհը, այդ կետից դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Մի ճանապարհ էլ ունենք սարով անցնող, բայց հիմա ձյուն է, այնտեղով հնարավոր չէ անցնել: Բացի այդ, անանցանելի է, տարիներով չի մաքրվել, չի նորոգվել: Իսկ Մեղրիով 100 կմ-ով ճանապարհը երկարում է»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



