Եթե Ճակատենի ճանապարհը փակվի, Կապանի գյուղերի բնակիչները ստիպված կլինեն շրջանցել Մեղրիով. Sputnik Արմենիա
SOCIETYԿապան խոշորացված համայնքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց տեղեկություններն այն մասին, որ Ճակատեն գյուղից դեպի Կապան տանող ճանապահին, գյուղից շուրջ 4 կմ հեռավորության վրա, ադրբեջանցիներն ինչ-որ շինարարական աշխատանքներ են իրականացնում:
Հարցին, թե արդյո՞ք կառուցվողը մաքսակետ է, Բաղդասարյանը պատասխանեց.
«Դե, մենք էլ ենք այդպես մտածում, բայց վերջնական չեմ կարող ասել: Փաստ է, որ ճանապարհի վրա աշխատանքներ անում են, ծառեր էին կտրտում, ավտո կար կանգնած»,- ասաց մեր զրուցակիցը:
Խաչատուր Բաղդասարյանը նաև պարզաբանեց, որ եթե Ադրբեջանը փակի նաև այս ճանապարհը, այդ կետից դեպի իրենց գյուղեր ու Կապան հասնելու համար ստիպված են լինելու շրջանցել Մեղրիով:
«Մի ճանապարհ էլ ունենք սարով անցնող, բայց հիմա ձյուն է, այնտեղով հնարավոր չէ անցնել: Բացի այդ, անանցանելի է, տարիներով չի մաքրվել, չի նորոգվել: Իսկ Մեղրիով 100 կմ-ով ճանապարհը երկարում է»,- ասաց նա:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



