Հայտնի դերասանուհին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում
ОБЩЕСТВОԴերասանուհի Ելենա Սաֆոնովան, ով հեռուստադիտողին հայտնի է «Ձմեռային բալ» («Зимняя вишня») ֆիլմով, վթարի է ենթարկվել Մոսկվայի Միրա պողոտայում։ Այս մասին հայտնել է «112» Telegram ալիքը։
Հստակեցվում է, որ բախվել են երեք ավտոմեքենա. Սաֆոնովան վարում էր Hyundai արտասահմանյան մեքենան։ 65-ամյա դերասանուհին կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանից բացի, բուժհաստատություն է տեղափոխվել ևս մեկ անձ։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի մեղավորը BMW-ի վարորդն է եղել, ով կոպտորեն խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Տեղեկությունները ճշտվում են։

1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



