Հայտնի դերասանուհին ավտովթարի է ենթարկվել Մոսկվայում
SOCIETYԴերասանուհի Ելենա Սաֆոնովան, ով հեռուստադիտողին հայտնի է «Ձմեռային բալ» («Зимняя вишня») ֆիլմով, վթարի է ենթարկվել Մոսկվայի Միրա պողոտայում։ Այս մասին հայտնել է «112» Telegram ալիքը։
Հստակեցվում է, որ բախվել են երեք ավտոմեքենա. Սաֆոնովան վարում էր Hyundai արտասահմանյան մեքենան։ 65-ամյա դերասանուհին կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանից բացի, բուժհաստատություն է տեղափոխվել ևս մեկ անձ։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի մեղավորը BMW-ի վարորդն է եղել, ով կոպտորեն խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները։ Տրանսպորտի վարչությունից հայտնում են, որ տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։ Տեղեկությունները ճշտվում են։

1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



