Իշխանասարում իրավիճակը լարված է. ադրբեջանցիների մոտ ուժի կուտակումներ են նկատվում
ИНТЕРВЬЮԱյսօր մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանասարում ադրբեջանցի զինվորականների կողմից ուժի կուտակումներ են նկատվում:
Նշվում է նաև, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր։
Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի հետ, որն տարածված տեղեկությունները մասնակի հաստատեց՝ ընդգծելով, որ թշնամու կողմից սադրանքներ դեռ չեն եղել. «Երեկ երեկոյան մեր տղաները, տեսնելով, որ ադրբեջանցի զինվորների մոտ կուտակումներ են նկատվում, ամրապնդեցին իրենց դիրքերը՝ մեզ մոտ էլ ուժեր կենտրոնացրինք»,- ասաց փոխքաղաքապետը:
Նա հավելեց, որ իրավիճակը լարված է, բայց դեռ արտակարգ դեպք չի գրանցվել. «Ե՛վ մեր կողմից է լարվածությունը, և՛ նրանց. ճիշտ է, լարվածություն կա, բայց արտակարգ դեպք՝ ոչ: Մեր տղաները հավելյալ կուտակումներ են իրականացրել՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,- եզրափակեց Կարո Քոչարյանը:
Զվարթ Պետրոսյան
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



