Իշխանասարում իրավիճակը լարված է. ադրբեջանցիների մոտ ուժի կուտակումներ են նկատվում
INTERVIEWԱյսօր մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող Իշխանասարում ադրբեջանցի զինվորականների կողմից ուժի կուտակումներ են նկատվում:
Նշվում է նաև, որ ադրբեջանցիների կողմից սադրանքների փորձեր են արվել, ինչի հետևանքով Սյունիքում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահներ են բարձրացել Իշխանասարի դիրքեր։
Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գորիսի փոխքաղաքապետ Կարո Քոչարյանի հետ, որն տարածված տեղեկությունները մասնակի հաստատեց՝ ընդգծելով, որ թշնամու կողմից սադրանքներ դեռ չեն եղել. «Երեկ երեկոյան մեր տղաները, տեսնելով, որ ադրբեջանցի զինվորների մոտ կուտակումներ են նկատվում, ամրապնդեցին իրենց դիրքերը՝ մեզ մոտ էլ ուժեր կենտրոնացրինք»,- ասաց փոխքաղաքապետը:
Նա հավելեց, որ իրավիճակը լարված է, բայց դեռ արտակարգ դեպք չի գրանցվել. «Ե՛վ մեր կողմից է լարվածությունը, և՛ նրանց. ճիշտ է, լարվածություն կա, բայց արտակարգ դեպք՝ ոչ: Մեր տղաները հավելյալ կուտակումներ են իրականացրել՝ ապահովելու իրենց անվտանգությունը»,- եզրափակեց Կարո Քոչարյանը:
Զվարթ Պետրոսյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



