Չինաստանում տեղի է ունեցել կորոնավիրուսի նոր բռնկում
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որոնցից 93-ը՝ տեղային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, որը նոյեմբերի 3-ին հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում, նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 16 բերովի և 93 տեղային դեպք:
Վարակման տեղային դեպքերն ամենից շատ հայտնաբերվել են Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի հյուսիսային նահանգում (35 դեպք):
Նոյեմբերի 1-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որոնցից 54-ը՝ տեղային:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել Է հիվանդության 97 423 հաստատված դեպք, 4636 մարդ մահացել է:
1
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
2
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



