Չինաստանում տեղի է ունեցել կորոնավիրուսի նոր բռնկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 109 նոր դեպք, որոնցից 93-ը՝ տեղային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, որը նոյեմբերի 3-ին հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում, նոյեմբերի 2-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 16 բերովի և 93 տեղային դեպք:
Վարակման տեղային դեպքերն ամենից շատ հայտնաբերվել են Ռուսաստանի հետ սահմանակից Հեյլունցզյանի հյուսիսային նահանգում (35 դեպք):
Նոյեմբերի 1-ին Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 71 դեպք, որոնցից 54-ը՝ տեղային:
Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել Է հիվանդության 97 423 հաստատված դեպք, 4636 մարդ մահացել է:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



