Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ կրակոցներ են հնչել
ОБЩЕСТВОԱդրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց` կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։ «Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` կրակոցների հետևանքով համայնքին որևէ վնաս չի պատճառվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կար 6 վիրավոր։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



