Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ կրակոցներ են հնչել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց` կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։ «Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` կրակոցների հետևանքով համայնքին որևէ վնաս չի պատճառվել։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կար 6 վիրավոր։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



