Վայոց ձորի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի երթևեկությունը մի քանի օր կլինի միակողմանի
ОБЩЕСТВОՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 22-28-ը լինելու է միակողմանի երթևեկելի` կապված ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքայ ին կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այժմ տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:
Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
1
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
2
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
3
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
4
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»
5
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»



