Վայոց ձորի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի երթևեկությունը մի քանի օր կլինի միակողմանի
SOCIETYՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 22-28-ը լինելու է միակողմանի երթևեկելի` կապված ճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքայ ին կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այժմ տեղում իրականացվում են հողային և պայթեցման նախապատրաստական աշխատանքներ:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 24-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով: Աշխատանքները կավարտվեն դեկտեմբերի 28-ին:
Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum



