Բորիս Ջոնսոնը խոսել է Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի մասին
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսել է թագուհու հետ:
Բրիտանիայում անհանգստություն կար Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջական վիճակի հետ կապված, քանի որ նա չեղարկել էր մի շարք ծրագրած այցեր ու անհայտ պատճառով գիշերել էր հիվանդանոցում:
«Ես խոսեցի Նորին Գերազանցության հետ, նա շատ լավ վիճակում է: Նա պարզապես պետք է հետևի բժիշկների խորհրդին և հանգստանա, ինչը, կարծում եմ, կարևոր է: Ողջ երկիրը նրան առողջություն է մաղթում»,- ասել է Ջոնսոնը:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



