Բորիս Ջոնսոնը խոսել է Բրիտանիայի թագուհու առողջական վիճակի մասին
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ում բժիշկները խորհուրդ էին տվել առնվազն երկու շաբաթ հանգստանալ և խուսափել պաշտոնական այցերից, առողջական լավ վիճակում է գտնվում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով խոսել է թագուհու հետ:
Բրիտանիայում անհանգստություն կար Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առողջական վիճակի հետ կապված, քանի որ նա չեղարկել էր մի շարք ծրագրած այցեր ու անհայտ պատճառով գիշերել էր հիվանդանոցում:
«Ես խոսեցի Նորին Գերազանցության հետ, նա շատ լավ վիճակում է: Նա պարզապես պետք է հետևի բժիշկների խորհրդին և հանգստանա, ինչը, կարծում եմ, կարևոր է: Ողջ երկիրը նրան առողջություն է մաղթում»,- ասել է Ջոնսոնը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



