Սաակաշվիլին հացադուլի ընթացքում օրական 3 լիտր լիմոնադ է խմում. Կոբախիձե
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը իմիտացիա է, նա ամեն օր երեք լիտր լիմոնադ է խմում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ձևական հացադուլին, մեր տեղեկություններով՝ հենց այսօր՝ քվեարկության օրը, Սաակաշվիլին ծրագրում է ցույց տալ, թե իբրև վատ է զգում իրեն և այդպիսով հուզումներ առաջացնել իր կողմնակիցների շրջանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում: «Ողջ բանտն է ծիծաղում այն բանի վրա, որ Սաակաշվիլին ամեն օր 3 լիտր լիմոնադ է խմում»,- ասել է Կոբախիձեն:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



