Սաակաշվիլին հացադուլի ընթացքում օրական 3 լիտր լիմոնադ է խմում. Կոբախիձե
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը իմիտացիա է, նա ամեն օր երեք լիտր լիմոնադ է խմում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
«Ինչ վերաբերում է Սաակաշվիլիի ձևական հացադուլին, մեր տեղեկություններով՝ հենց այսօր՝ քվեարկության օրը, Սաակաշվիլին ծրագրում է ցույց տալ, թե իբրև վատ է զգում իրեն և այդպիսով հուզումներ առաջացնել իր կողմնակիցների շրջանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին օրական երեք լիտր լիմոնադ է խմում: «Ողջ բանտն է ծիծաղում այն բանի վրա, որ Սաակաշվիլին ամեն օր 3 լիտր լիմոնադ է խմում»,- ասել է Կոբախիձեն:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



