Լավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովման և հումանիտար հարցեր
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են միջազգային հումանիտար օրակարգի, այդ թվում՝ Աֆղանստանի, Սիրիայի, Եմենի, Եթովպիայի, Վենեսուոլայի և Ուկրաինայի իրավիճակին առնչվող արդիական հարցեր:
«Բացի այդ, հաստատվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ փոխգործակցությունը զարգացնելու և շարունակելու տրամադրվածությունը՝ ի շահ առկա հումանիտար խնդիրների արդյունավետ լուծման, կայունության և անվտանգության ապահովման աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



