Լավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովման և հումանիտար հարցեր
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են միջազգային հումանիտար օրակարգի, այդ թվում՝ Աֆղանստանի, Սիրիայի, Եմենի, Եթովպիայի, Վենեսուոլայի և Ուկրաինայի իրավիճակին առնչվող արդիական հարցեր:
«Բացի այդ, հաստատվել է ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների հետ փոխգործակցությունը զարգացնելու և շարունակելու տրամադրվածությունը՝ ի շահ առկա հումանիտար խնդիրների արդյունավետ լուծման, կայունության և անվտանգության ապահովման աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



