«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը
ПОЛИТИКАԱրդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը: ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում:
Աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետի պաշտոնը: Այս անձանց միակ «հանցանքը, մեզ հասած տեղեկություններով, նրանց ազգակցական կապերն են:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
2
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



