«Հրապարակ».Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրդեն գրել ենք, որ Ռուստամ Բադասյանը ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո համակարգում կադրային ջարդ է սկսել: Ընդ որում, հեռանում կամ հեռացվում են հիմնականում փորձառու, գրագետ կադրերը: ՊԵԿ-ից մեզ պաշտոնապես պատասխանել են, որ 104 աշխատող հեռացել է ՊԵԿ-ից` սեփական դիմումի համաձայն: Մասնավորապես տեղեկացանք, որ Բադասյանը` ՊԵԿ նախագահ նշանակվելուց անմիջապես հետո, աշխատանքից հեռացրել է Արթուր Վանեցյանի մորեղբորը` Արամ Ազարյանին, որը մաքսային վարչությունում բաժնի պետ էր աշխատում:
Աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանի որդին` Արմեն Նանյանը, որը 2018 թվականից զբաղեցնում էր մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետի պաշտոնը: Այս անձանց միակ «հանցանքը, մեզ հասած տեղեկություններով, նրանց ազգակցական կապերն են:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



