ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում
ОБЩЕСТВОՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում, եւ ամեն տարի դրա քանակը կավելանա 23-37 մլն տոննայով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցով ծրագիրը իր զեկույցում, որով պետություններին կոչ է անում անհապաղ կրճատել պլաստիկի օգտագործումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ։
Ծրագիրը նաեւ ուշադրություն է դարձրել տնտեսական լուրջ կորուստներին, որոնց հանգեցնում է ծովերի եւ օվկիանոսների աղտոտումը պլաստիկե աղբով։
Դա գլոբալ վնաս է զբոսաշրջային ոլորտին, ձկնորսությանը, ակվակուլտուրային։
Հատկապես վտանգ են ներկայացնում միկրոպլաստիկը եւ քիմիական հավելումները։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



