ՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում
SOCIETYՄԱԿ-ում կանխատեսում են մինչեւ 2040 թվականը օվկիանոսներում պլաստիկե աղբի եռակի ավելացում, եւ ամեն տարի դրա քանակը կավելանա 23-37 մլն տոննայով։ Նման կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցով ծրագիրը իր զեկույցում, որով պետություններին կոչ է անում անհապաղ կրճատել պլաստիկի օգտագործումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ «պլաստիկին բաժին է ընկնում ծովային աղբի 85 տոկոսը», եւ մինչեւ 2040 թվականը դրանով ծովային ավազանների աղտոտման ծավալը կավելանա գրեթե 3 անգամ։
Ծրագիրը նաեւ ուշադրություն է դարձրել տնտեսական լուրջ կորուստներին, որոնց հանգեցնում է ծովերի եւ օվկիանոսների աղտոտումը պլաստիկե աղբով։
Դա գլոբալ վնաս է զբոսաշրջային ոլորտին, ձկնորսությանը, ակվակուլտուրային։
Հատկապես վտանգ են ներկայացնում միկրոպլաստիկը եւ քիմիական հավելումները։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



