Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայում ռուս քաղաքացիների ձերբակալությունը՝ լրտեսության կասկածանքով
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին:
«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղեկացրած լինի մեր դիվանագիտան ներկայացուցչությանը, հյուպատոսական ծառայությանը»,- Lenta.ru-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել կատարվածը:
Նշենք, որ Թուրքիայում լրտեսության կասկածանքով մի խումբ անձանց ձերբակալության մասին հայտնի էր նախօրեին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում էին նաև Ուկրաինայի, Ուզբեկստանի մեկական քաղաքացիներ:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



