Կրեմլում մեկնաբանել են Թուրքիայում ռուս քաղաքացիների ձերբակալությունը՝ լրտեսության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեղեկություն չունեն Թուրքիայում ռազմական և քաղաքական լրտեսության կասկածանքով 4 ռուս քաղաքացու ձերբակալման մասին:
«Խորհուրդ եմ տալիս դիմել արտաքին գործերի նախարարություն. եթե ռուս քաղաքացիներ են ձերբակալվել, ապա թուրքական կողմը պետք է տեղեկացրած լինի մեր դիվանագիտան ներկայացուցչությանը, հյուպատոսական ծառայությանը»,- Lenta.ru-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը:
ՌԴ ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել կատարվածը:
Նշենք, որ Թուրքիայում լրտեսության կասկածանքով մի խումբ անձանց ձերբակալության մասին հայտնի էր նախօրեին: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ ձերբակալվածների թվում էին նաև Ուկրաինայի, Ուզբեկստանի մեկական քաղաքացիներ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



