Մենք հասնում ենք մեր ուզածին. Ալիև
МЕЖДУНАРОДНОЕ«Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Կովսականում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը»,- այս մասին օկուպացված Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նաև ասել է. «Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»:
Ալիևը նաև մեղադրել է հայ ժողովրդին «արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու» մեջ:
«Սկսվել է այդ օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը»,- նշել է նա:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



