Մենք հասնում ենք մեր ուզածին. Ալիև
INTERNATIONAL NEWS«Դուք գիտեք, որ խորհրդային տարիներին Կովսականում օդանավակայան չկար: Բայց այժմ լինելու է ոչ թե ուղղակի օդանավակայան, այլ միջազգային օդանավակայան, և Կովսականը կդառնա մեր երկրի տրանսպորտային լոգիստիկայի կենտրոնը»,- այս մասին օկուպացված Կովսականում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նա նաև ասել է. «Այստեղից անցնում է Զանգեզուրի միջանցքը, կառուցվում է երկաթուղի, կառուցվում է Հորադիզ-Աղբենդ մայրուղին: Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»:
Ալիևը նաև մեղադրել է հայ ժողովրդին «արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով Վեժնալի ոսկու հանքավայրը շահագործելու» մեջ:
«Սկսվել է այդ օտարերկրյա ընկերություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը»,- նշել է նա:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



