Երևանում Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է. կա վիրավոր
ОБЩЕСТВОԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29 –ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երթևեկության նկատմամբ, հայտնում է shamshyan.com–ը։
Դրա հետևանքով վերջինս, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել է, իսկ վարորդ Վահան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



