Երևանում Nissan-ի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչ հետևանքով Opel-ը կողաշրջվել է. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29 –ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երթևեկության նկատմամբ, հայտնում է shamshyan.com–ը։
Դրա հետևանքով վերջինս, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել է, իսկ վարորդ Վահան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



