Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավեր ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան նախկինի պես պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավերը ձեռք բերելու հավանականությունը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հատարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ն չհաստատի գործարքը, ապա Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակի: Ցանկացած պահի հնարավոր է, որ կրկին բացվի Սու-35-ի և Սու-57-ի թեման»,- աղբյուրը մեջբերում է թուրք պաշտոնյային:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն Անկարային F-35-ի ստեղծման նախագծից բացառելու մասին որոշումից հետո կարող է երկրին F-16 կործանիչ վաճառել:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



