Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավեր ձեռք բերել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի վաճառել F-16 կործանիչները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան նախկինի պես պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 օդանավերը ձեռք բերելու հավանականությունը, եթե Անկարային չհաջողվի պայմանավորվել Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հատարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Եթե F-35-ի հետ կապված իրավիճակից հետո ԱՄՆ-ն չհաստատի գործարքը, ապա Թուրքիան չի մնա առանց այլընտրանքային տարբերակի: Ցանկացած պահի հնարավոր է, որ կրկին բացվի Սու-35-ի և Սու-57-ի թեման»,- աղբյուրը մեջբերում է թուրք պաշտոնյային:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն Անկարային F-35-ի ստեղծման նախագծից բացառելու մասին որոշումից հետո կարող է երկրին F-16 կործանիչ վաճառել:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



